Բաժիններ՝

«Երեկ առաջին անգամ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան ախտորոշվել են կորոնավիրուսով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ շնորհավորորեց բոլոր կանանց՝ մայրուքյան և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով, որ այս գարունը բոլորի հիշողություններում մնա ավելի շատ դրականով, քան բացասականով:

«Իհարկե, այսօր ավելի շատ զբաղված ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց երբեք չենք մոռանա մեր մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի մասին»,- ասաց նա և անդրադարձավ այսօվա դրությամբ կորոնովիրուսով ընդհանուր վարակվածների ու բուժվածերի թվին:

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն են ունեցել՝ և՛ Առողջապահության նախարարությունը, և՛ պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն:

«Երեկվա մեր նոր դեպքերը 20-ն են, նախորդ օրվա հետ համեմատած մի քիչ շատ է, իհարկե, թեստերը ավելի քիչ են՝ 211, բայց Առողջապահության նախարարությունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել: Երեկ բացառիկ օր է եղել նաև նրանով, որ առողջացած և դուրս գրված պացիենտները ավելի շատ են եղել առաջին անգամ, քան նոր ախտորոշումները: Երեկ առաջին անգամ ավելի շատ մարդ է դուրս գրվել, քան ախտորոշվել են կորոնավիրուսով: Ես իմ հարց ու պատասխանի ժամանակ էլ եմ ասել, թե որն է առաջիկայում մեր մարտավարությունը՝ Առողջապահության նախարարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի մինչև շաբաթվա վերջ հասնենք օրը 1000 հետազոտության, որն ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա նաև արձանագրեց՝ զգում է, որ առողջապահական համակարգի լարածությունը մի փոքր նվազել է, գոցե պատճառն այն է, որ համակարգն ադապտացվել է ստեղծված նոր իրավիճակին և մի փոքր դուրս է եկել ցայտնոտային իրավիճակից:

«Ասօրվա դրությամբ մենք 1400 մահճակալ ունենք նախատեսված կորոնավիրուսով վարակվածների համար, բայց այս պահին զբաղված է միայն այդ մահճակալների միայն կեսը, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք: Կարող ենք ասել, որ լավ է նաև նրանով, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք և երկու հոգի, որոնք համարվում էին ծայրահեղ ծանր, արդեն գտնվում են ավելի լավ վիճակում, այսինքն՝ նրանց կրիտիկական վիճակից մեր բժիշկները կարողացել են դուրս բերել: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին: Նաև այս ամենը մեզ հուշում է, որ գուցե մեր սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է, ուստի խնդրում եմ առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե իհարկե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս