Սիրիական հակամարտությունը զենքի ուժով չի կարող լուծվել. Պան Գի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը զենքի ուժով չի կարող լուծվել՝ չնայած կառավարությունն ու ապստամբները լի են քաղաքացիական պատերազմում հաղթելու վճռականությամբ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պան Գի Մունը «անհանգստացնող» է որակել Սիրիայում զինված հակամարտության շարունակումը և կողմերին քաղաքական երկխոսության կոչ արել:
Իսկ մինչ այդ Դամասկոսում և Հալեպում թեժ մարտերը շարունակվում են: Պետական լրատվամիջոցները հայտնում են ապստամբների մեծաթիվ զոհերի մասին:
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, իր հերթին, Դամասկոսում հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և պաշտոնատար այլ անձանց հետ՝ հայտարարելով, որ հակամարտության լուծման ճանապարհները պետք է փնտրել Սիրիայում և սիրիական ընտանիքներում: