«Հայաստանի դերը տարածաշրջանում մեծանում է և շարունակելու է մեծանալ»
«ՀԱՊԿ զորավարժությունները ցույց տվեցին, որ այս կառույցը սկսեց ապրել ու գործել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտւ հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
«Ես չեմ կարող ՀԱՊԿ երկրների կողմից ռազմական գործողությունների դեպքում Հայաստանին տրվելիք օգնության ողջ սպեկտորը պատկերացնել: Դժվար է ասել՝ ո՞ր պետությունը մեզ օգնություն կտրամադրի: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ Հայաստանին ռեալ օգնություն կտրամադրի Ռուսաստանը, նման պայմաններում հնարավոր է նաև Բելառուսը: Ղազախստանը ևս խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, բայց սա դեռևս երաշխիքներ չի տալիս, որ նրանք մեզ կօգնեն»,- ասաց նա:
Ա. Տեր-Թադևոսյանի խոսքով` վրացական փորձագետների պնդմամբ՝ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների դեպքում Վրաստանը օգնություն կցուցաբերի Ադրբեջանին:
ՊՆ նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ Հայաստանի դերը տարածաշրջանում մեծանում է և շարունակելու է մնեծանալ: