Բաժիններ՝

Ռոնալդուն, Մոուրինիոն և պորտուգալական ֆուտբոլի ևս 20 աստղեր 150 հազար դիմակ են նվիրել Պորտուի հիվանդանոցին

Պորտուի պետական ​​հիվանդանոցը ստացել է 150 հազար բժշկական դիմակ՝ որպես նվիրատվություն պորտուգալական ֆուտբոլի աստղերից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է A Bola-ն:

Նախաձեռնության հեղինակը հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն է:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են նաև գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինիոն («Տոտենհեմ»), Բրունու Լաժեն («Բենֆիկա») և Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն») և 25 խաղացողներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), Անդրե Սիլվան («Այնտրախտ»/«Միլան»), Բեռնարդու Սիլվան, Ժոաու Կանսելուն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Ժոտան, Ժոաո Մոուտինյոն, Ռուի Պատրիսիուն, Պեդրու Նեթուն, Ռուբեն Նևեշը, Ռուբեն Վինագրեն (բոլորը՝ «Վուլվերհեմփթոն»), Դիեգո Սոուզան, Պիցցին, Ռուբեն Դիաշը (բոլորը՝ «Բենֆիկա»), Գոնսալու Գեդեշը («Վալենսիա»), Ժոաու Կամաշուն («Նասիոնալ»), Ժոաու Ֆելիքսը («Ատլետիկո»), Լուիզինյուն («Հուեսկա»), Նելսոն Սեմեդուն («Բարսելոնա»), Պեպեն («Պորտու»), Ռենատու Սանշեշը («Լիլ»), Ռիկարդու Կարվալյուն (նախկինում՝ «Ռեալ», «Չելսի») և Վալդիր Կարդոզուն (նախկինում՝ «Ռիու Ավե»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս