Բաժիններ՝

«Բա՞ չիմանանք, թե այդ մարդն ինչից է մահացել և օգտագործենք դա մյուսներին փրկելու համար». Հովհաննես Իգիթյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության սպասարկման» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում նատոմիական հերձումներ չկատարել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով նախագծին, նշեց, որ առաջին հերթին պետք է մտածել և պայմաններ ստեղծել, որպեսզի դիահերձման ժամանակ և ոչ միայն, բուժաշխատողները պահպանված լինեն 100 տոկոսով:

«Եթե տրամաբանությունը շարունակենք, ապա քանի որ վտանգավոր է, ապա բուժաշխատողը ոչ միայն չպետք է մոտենա դիակին, այլև հիվանդին:  Ինքս կապի մեջ եմ Ֆրանսիայի և Իտալիայի իմ գործընկերների հետ, այնտեղ հակառակն է, նրանք փորձում են իմանալ, թե ինչից է մահացել մարդը , բա՞ չիմանանք, թե այդ մարդն ինչից է մահացել և օգտագործենք դա մյուսներին փրկելու համար»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նա նաև շեշտեց, որ այս առումով Չինաստանի փորձն օգտագործում են նաև այլ երկրներ, որոնք լուրջ հաջողությունների են հասել, ուստի չի ցանկանում այնպես լինի, որ ասեն մարդը հիվանդ էր կորոնավիրուսով և մահացավ վիրուսից:

«Կարծում եմ՝ սրանով մենք մեզ և մասնագետներին զրկում ենք իմանալու մարդու հստակ մահվան պատճառը»,-շեշտեց Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, հասկանում է օրինագծի տրամաբանությունը, սակայն դրա հետ կապված կան մտահոգություններ:

«Կորոնավիրուսով վարակվելը դատավճիռ չէ, այնպես չստացվի, որ հասարակությունը տարանջատենք երկու մասին՝ վարակվածների և ոչ վարակվածների»,-եզրափակեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս