Բաժիններ՝

Ոչ ոք քաղցած չի մնա. Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է նոր ծրագրի մասին. ՌԻԱ

Հնդկաստանի իշխանությունները կհատկացնեն 22 մլրդ դոլար կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանի հայտարարությանը:

«Արդեն պատրաստ է աջակցության ծրագրի փաթեթը՝ ուղղված կարաիքավորներին, աղքատներին գյուղերում և քաղաքներում: Ոչ ոք քաղցած չի մնա»,- ասել է նախարարը: Երկրի տարբեր ուղղություններով աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կազմում է 1,7 տրիլիոն ռուպի կամ 22 մլրդ դոլար:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր համապետական մեկուսացման մասին, որը սկսվել է մարտի 25-ին և կտևի 21 օր: Իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սահմանափակվել է հասարակական տրանսպորտի, մետրոյի, երկաթգծի աշխատանքը: Բացառություններ կլինեն բժիշկների, ոստիկանների, կոմունալ ծառայությունների, հրշեջ ծառայության աշխատողների, լրագրողների, սննդի, դեղամիջոցների առ ցանց աևտրով զբաղվող ընկերությունների համար:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 693 է, մահացածներինը՝ 13:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս