Բաժիններ՝

«Խոր Վիրապի հարակից գյուղերի բնակիչներն իմ հորդորով ճանապարհները չեն փակել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ստեղծված արտարկարգ դրության պայմաններում Կառավարությունը ժողովրդի համար 4-5 պարզ քայլ պետք է կատարի:

Պատգամավորի համար անհասկանալի է, թե վարկային վարչարարությունն ինչպես է իրականացվելու, և մարդիկ, որոնք այս պահին կարանտինում են և չեն աշխատում, ինչպե՞ս են վճարելու իրենց վարկերը:

«Ունենք 67  հազար փոքր ու միջին ձեռնարկություն, եթե դիտարկենք, որ այնտեղ մինիմում աշխատում է 5 մարդ, ապա սա նշանակում է, որ 300 հազարից ավելի մարդ աշխատում է այդ ոլորտում: ՓՄՁ-ների համար պետք է նայենք հարկային արձակուրդները, քանի որ այսօր շրջանառություն չի լինելու, պետք է կարողանանք անցած աշխատանքի համար հարկային արձակուրդ տանք՝ հարկայիններում, որպեսզի կարողանան աշխատել»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստի ժամանակ ասաց Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նիստ էր հրավիրել, որտեղ քննարկում էր ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակը, խնդիրները և դրանց լուծումները:

Մելքումյանն ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն աշխատատեղերը փրկելն է, քանի որ աշխատատեղերը մեքենա չէ, որի շարժիչը կարող ես աշխատանքի գցել, ցանկության դեպքում էլ՝ անջատել, ուստի պետք է բոլորի նպատակը մեկը լինի՝ դուրս գալ ստեղծված իրավիճակից և ճիշտ մեսիջներ հասցնել Կառավարությանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ստեղծված իրավիճակում ոչ թե պետք է հարկերը հետաձգվեն, այլ մարդկային պարզ լեզվով ասած՝ այդ գումարները պետք է «ջրվեն»:
«Բոլորի նկատմամբ պետք է լինի համահարթ մոտեցում, և սա պոպուլիզմ չէ: Այս իրավիճակի հետ կապված՝ ես ուզում եմ անդրադառնալ նաև մարդու իրավունքներին, այտեղ գալուց առաջ ինձ զանգահարեցին Խոր Վիրապի հարակից գյուղերի բնակիչները, իմ հորդորով նրանք ճանապարհ չեն փակում, և ուզում եմ, որ սա Կառավարությունը լսի՝ ուզում եմ հասկանանք, թե այդ varks.am-ի գործունեությունը որքանո՞վ է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որը քերթում է մարդկանց, 80 տոկոսին արդեն գցել են «սև ցուցակ»: Կառավարությունն ինչ-որ կերպ այս հարցին պետք է արձագանքի, եթե ոչ, ապա  մարդկանց որևէ կերպ այլևս հնարավոր չէ հետ պահել: Մենք ունենք նաև խնդիրներ, որոնք վերաբերում են մեր այն հայրենակիցներին, որոնք եկել են արտերկրից, նրանց գազը, ջուրն անջատած է, և ոչինչ չեն կարողանում անել, քանի որ կարանտինում են, հիմա նրանք ի՞նչ կարող են անել, պետությունը նրանց մասին պետք է մտածի՞, թե՞ ոչ: Պետք է քայլերի հաջորդականություն մշակվի, ոչ թե ԲՏՌ-ներ բերել-լցնել փողոցները»,- շեշտեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս