Բաժիններ՝

Ո՞ր դեպքերում կարող են քաղաքացիները դուրս գալ

Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկած ասուլիսում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը անդրադարձավ ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումներին, մասնավորապես` անձը հաստատող փաստաթղթով և տեղաշարժման թերթիկով տեղաշարժի արտոնությանը.

«Եթե այս տեղաշարժման թերթիկը չկա, ուրեմն ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ»:

Ըստ բանախոսի՝ մեր քաղաքացիները պետք է մնան տանը և միայն երեք դեպքում կարող են դուրս գալ.
«Եթե այն աշխատանքով են զբաղվում, որը թույլատրված է, եթե կենսական կարիքների համար դուրս են գալու մթերային շուկա և խանութ (մոտակա), եթե սպորտով զբաղվելու կարճ՝ օրական մի անգամ իր բնակվելու վայրի մոտակայքում՝ միշտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և այս տեղաշարժման թերթիկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս