«Ադրբեջանը փորձում է Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին որոշակի լարվածություն մտցնել». ադրբեջանագետ

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», ինչը ՊԲ-ն որակել էր հերթական ապատեղեկատվությունը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սոցցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր ևս սուտ են որակել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը` նշելով, որ իրենք այդ հատվածում են ապրում, և կրակոցներ վերջին շրջանում չեն եղել:

«Չի բացառվում, որ ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն ունի մի քանի քարոզչական նպատակ. նախ՝ Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին որոշակի լարվածություն մտցնելու, երկրորդ՝ Ադրբեջանի բնակչությանը որոշակիորեն շեղելու կորոնավիրուսի տարածման և դրան զուգահեռ՝ նավթի գների գրեթե կրկնակի, եթե ոչ՝ ավելի անկման թեմայից, ինչն արդեն իսկ Ադրբեջանի տնտեսության վրա շատ լուրջ բացասական ազդեցություն է սկսել ունենալ»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս