Բաժիններ՝

«Խանութից սնունդ եմ գնել, 60.000 դրամ պարտք եմ, էլ չեն տալիս»․ Զովունիի բնակիչն օգնության կարիք ունի

Զովունիի 24-ամյա բնակիչը դիմել էր 168.am-ի խմբագրություն, որպեսզի բարձրաձայնենք իր խնդիրը, և այն լուծում ստանա։

Լիանա Ասլիկյանն ասում է՝ ամուսինն անասնապահ է, ստանում է 50․000 դրամ աշխատավարձ, սակայն դրանով չեն կարողանում հոգալ տան հոգսերը։

«Ունեմ 4 երեխա, տղաս՝ 6, աղջիկներիցս մեկը՝ 5, մյուսն էլ՝ 3 տարեկան է, երրորդն էլ նոր է ծնվել։ Ունենք հագուստի և սննդի կարիք։ Խանութից սնունդ եմ գնել, 60.000 դրամ պարտք եմ, էլ չեն տալիս։ Կուզեինք անասուն պահել, բայց գնելու հնարավորություն չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Մեր հարցին՝ նպաստ ստանո՞ւմ եք, Լիանա Ասլիկյանը  պատասխանեց. «Գյուղապետարան եմ դիմել անցած տարի, 25.000 դրամ են տվել։ Նպաստ չենք ստանում, քանի որ ամուսնուցս զինվորական գրքույկ են ուզում, որը կորցրել է։ Մեկ տարի առաջ դիմել ենք Ալավերդիի զինվորական կոմիսարիատ, սակայն գումարի բացակայության պատճառով չի կարողանում գնալ։ 30․000 դրամ է պետք, որ գնա, թղթերը դասավորի․ ճանապարհածախս և 15․000 դրամ տուգանք»։

Նշենք, որ հագուստով կամ սննդով օգնելու համար կարող եք Լիանա Ասլիկյանի հետ կապ հաստատել այս հասցեով և հեռախոսահամարով՝ Զովունի 1 փողոց, 17 բնակարան, հեռ՝ 077940020:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս