ԱԺ-ն քննարկում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/hosanq1.jpg)
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող: Նիստում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետև ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:
Փետրվարի 13-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 113 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: