Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 235-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման դեպք: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- ասաց Փաշինյանը: