Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.

– Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

– Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»:

‼️ Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն…

Gepostet von Arsen Torosyan am Montag, 16. März 2020

Տեսանյութեր

Լրահոս