Բաժիններ՝

Էջմիածնում աշխատակից-բնակիչ շփումը նվազեցվում է. քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ. Դիանա Գասպարյան

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ՝ նվազեցնելու աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:

Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար:

Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,- գրել է նա:

?Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ…

Gepostet von Diana Gasparyan am Montag, 16. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս