Բաժիններ՝

Ֆրանսիան Apple-ին տուգանել է 1,1 մլրդ եվրոյով

Ֆրանսիայի իշխանություններն ամերիկյան Apple-ին տուգանել են 1,1 մլրդ եվրոյով՝ ընկերության առեւտրային ցանցի կողմից հակամենաշնորհային օրենսդրության պահանջները խախտելու համար: Այդ մասին ասված է Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչության հայտարարության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչությունը տուգանել է Apple-ի արտադրանքի երկու մեծածախ վաճառողներին՝ Tech Data-ին եւ Ingram Micro-ին՝ համապատասխանաբար 76,1 մլն եվրոյով եւ 63 մլն եվրոյով՝ ոչ մրցակցային պրակտիկայի համար:

«Apple-ը եւ նրա արտադրանքի երկու մեծածախ վաճառողները պայմանավորվել էին չմրցակցել միմյանց հետ եւ կանխել մրցակցությունը ռեսելլերների շրջանում, այսպիսով, Apple-ի արտադրանքի մեծածախ շուկան զրկելով մրցակցությունից»,-հայտարարել է հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Իզաբել դե Սիլվան: Apple-ի վրա դրված տուգանքը խոշորագույնն է ֆրանսիական կարգավորիչի համար: Նախորդ ռեկորդը՝ 350 մլն եվրո, Orange SA կարգավորիչի կողմից դրվել էր 2015 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս