Կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից. Sputnik Արմենիա
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին, ուսուցիչներին և ծնողներին տեղափոխել են Ծաղկաձոր։
Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից, նաև հրաժարվել են մեկուսացման տալ իրենց երեխաներին։
Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված երեխայի դասընկերներին և նրանց ծնողներին արդեն տեղափոխել են Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ հանգստյան տուն։
Մեկուսացվել է 65 անձ, նրանցից հինգն ուսուցիչներ են, 27-ը՝ աշակերտներ։ Մեկուսացված են նաև նրանց ծնողներն ու մի քանի ընտանիքից անչափահաս երեխաներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: