Տորթ չէ, այլ հեքիաթ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 380 գ
2. Ձու – 2 հատ
3. Կեֆիր – 500 մլ
4. Շաքարավազ – 400 գ
5. Սոդա – 2 թ/գ
6. Փխրեցուցիչ – 10 գ
7. Կակաո – 8 ճ/գ
Կրեմի համար՝
1. Ալյուր – 5 ճ/գ
2. Կաթ – 800 մլ
3. Շաքարավազ – 8 ճ/գ
4. Ձու – 1 հատ
5. Կարագ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Սոդան ավելացնել կեֆիրին և լավ խառնել: Ավելացնել ձվերը և շաքարավազը, կրկին խառնել: Լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն: Լավ խառնել: Խմորը պետք է լինի ավելի խիտ, քան թթվասերը: Տապակի մեջ բարակ շերտեր թխել (7 շերտ):
2. Կրեմի համար խառնել շաքարավազը, ձուն, ալյուրը և կաթը: Դնել կրակի վրա, հասցնել եռման՝ անընդհատ խառնելով: Այնուհետև կրեմը վերցնել կրակից, ավելացնել կարագը և լավ հարել: Սառեցնել և պատել խմորի շերտերը:
3. Տորթը զարդարել՝ ըստ ցանկության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը