Ադրբեջանի նախագահն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ֆրանսիայում Ալիևը հանդիպելու է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ֆրանսիացի գործարարների հետ:
Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Բացի այդ, Իլհամ Ալիևը Լուվրի թանգարանում մասնակցելու է իսլամական մշակույթի տաղավարի բացմանը, ինչպես նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մշակույթի դեպարտամենտի բացման արարողությանը:
Օլանդի և Ալիևի հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Միաժամանակ՝ Ֆրանսիայի հայ համայնքը հայտարարել է, որ «ջերմ» ընդունելություն է նախապատրաստել Ալիևի համար: