Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Ատլետիկո Մադրիդ»․ ֆավորիտը գործող չեմպիոնն է

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կարողացավ հաղթել գործող չեմպիոն «Լիվերպուլին» նվազագույն հաշվով։  Կլոպի սաները սեփական հարկի տակ պետք է փորձեն վերադառնալ այնպես, ինչպես արեցին «Բարսելոնայի» դեպքում, երբ հաշիվը շատ ավելի մեծ էր։

«Լիվերպուլ»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո «Լիվերպուլը» մի փոքր հետընթաց ապրեց և պարտվեց 4 խաղերից 2-ը։ Այս խաղերում թիմը  չկարողացավ նույնիսկ գոլ խփել՝ ունենալով մի շարք հարձակվողներ: Անհաջողության պատճառ կարելի է նշել այն հոգնածությունը, որը կուտակվել է մրցաշրջանի ընթացքում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մշտական ​​բարոյական սթրեսը, որն առաջացել է արդյունքի համար պատասխանատվություն կրելու պատճառով:

Այն բանից հետո, երբ «Չելսին» 1/8 եզրափակչում «կարմիրներին» դուրս թողեց Անգլիայի գավաթի խաղարկությունից 0:2 հաշվով, իսկ մի փոքր ավելի վաղ Յուրգեն Կլոպը բաց թողեց Անգլիայի գավաթը, մերսիսայդցիներին մնաց պայքարել Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականի համար (պետք է ընդամենը 2 հաղթանակ) և պաշտպանել Չեմպիոնների լիգայում իրենց հաղթանակը:

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները վաստակել են 82 միավոր և 15 միավորով առաջ են անցնել «Մանչեսթեր Սիթիից»։

Այսօրվա խաղին չեն կարողանա մասնակցել Ալիսոնը, Կլինը և Հենդերսոնը։

«Ատլետիկո» Մադրիդ

Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո թվում է, որ «Ատլետիկոն» մոռացել է, թե ինչպես գոլ խփել: Լա Լիգայի 27 տուրերից հետո մադրիդյան ակումբն անսովոր հինգերորդ տեղում է՝ 11 հաղթանակով և 12 ոչ-ոքիով:

Նման բարձր տեղը  պայմանավորված է Իսպանիայի պաշտպանությունում երկրորդ ուժեղագույն գծով (21  բաց թողած գոլ), բայց հարձակման գիծը ամենավատն է բոլոր տասը թիմերից: Պրեմիերայում խփված է 31 գոլ, որոնցից ութը Մորատայի ակտիվում է:

Լա Լիգայում «ներքնակները» հինգ հանդիպում անընդմեջ չեն պարտվում, իսկ շաբաթ օրը սեփական դաշտում ոչ-ոքի խաղացին «Սևիլիայի» հետ (2:2):

Մադրիդցիների կազմում վնասվածքներ ունեն միայն Պովեդան և Լեյմարը։

Մասնագետներն այսօր հավասար խաղի հույս ունեն և նշում են, որ ցանկացած փոքր սխալն այս խաղում կարող է  որոշիչ լինել։ Չնայած առաջին խաղում պարտությանը, այս խաղի ֆավորիտ է համարվում գործող չեմպիոն «Լիվերպուլը»։

Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս