«Հրշեջները հաղորդում են 41 տուժածի եւ մեկ զոհվածի մասին: Ես ուղևորվում են պատահարի վայր». Կլաուդիա Շեինբաում
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին Twitter-ում հայտնել է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեինբաումը։
«Ինձ հայտնեցին մետրոյի «Տակուբայա» կայարանում երկու շարժակազմերի բախման մասին: Հրշեջները հաղորդում են 41 տուժածի եւ մեկ զոհվածի մասին: Ես ուղեւորվում են պատահարի վայր»,-գրել է Շեինբաումը:
Ինչպես գրում է Universal թերթը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեքշաբթի օրը ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 11-ին 09:30-ին): Հրատարակության տվյալներով՝ տուժածները հոսպիտալացվել են: Նրանց թվում են շարժակազմերի երկու մեքենավարներ:
Մեխիկոյի դատախազությունը հետաքննություն է սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: