Բաժիններ՝

«Եթե մարդիկ մարզադաշտում չեն, ապա նրանք նույն սենյակում դիտում են խաղը. վստահ չեմ, թե որն է ավելի լավ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կորոնավիրուսի բռնկման մասին:

«Անցյալ շաբաթ ես ասացի, որ չեմ կարծում, որ ինձ պետք է հարցնեն այդ մասին, բայց խնդիրն այլ է: Կարծում եմ, որ կան ֆուտբոլից ավելի կարևոր բաներ, և ես կարծում եմ, իբրև թե մենք հասկանում ենք, որ այս պահին այն, ինչ մեզ անհրաժեշտ է, ժամանակն է՝ լուծում գտնելու համար:

Ինչպե՞ս կարող ենք շահել այդ ժամանակը՝ խուսափելով տարբեր իրավիճակներից: Ես չգիտեմ, թե որքանով դա կօգնի [հանդիպումներն առանց հանդիսատեսի], բայց խաղերի խնդիրն այն է, որ, եթե մարդիկ մարզադաշտերում չեն, ապա սենյակներում ֆուտբոլ են դիտում: Հավանաբար՝ ինչ-որ մեկի ընկերակցությամբ: Վստահ չեմ, որ այդպես ավելի լավ կլինի: Ես իսկապես այդպես չեմ կարծում:

Բայց անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, մենք հարգելու ենք այն, քանի որ բոլորս ունենք ընտանիքներ, ծնողներ, երեխաներ, ընկերներ, որոնց լավագույնն ենք մաղթում: Պարզ է, որ մենք կընդունենք այդ որոշումը»,- Կլոպին է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս