Հնարավոր է՝ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:
Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրանից: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պատասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժանիքի համար, դժվար է ասել:
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրել եւ կատարում
հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: