ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն էժանացել են 321,6 մլրդ դոլարով. CNBC

Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետեւանքով: Մարտի 9-ին այս գնահատումը ներկայացրել է CNBC հեռուստաալիքը։

Մասնավորապես, Apple ընկերության բաժնետոմսերի գնանշումները նվազել են 22,86 դոլարով (7,91 տոկոս)՝ կանգ առնելով 266,17 դոլարի նշագծի վրա: Microsoft-ի, Facebook-ի եւ Alphabet-ի, որին պատկանում է Google-ը, արժեթղթերն էժանացել են յուրաքանչյուրն ավելի քան 6 տոկոսով: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումների կրճատումը կազմել է 5,3 տոկոս: Հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ հինգ տեխնոլոգիական հսկաների կորուստները միագումար գերազանցել են 321 միլիարդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031