«Արա Մխիթարյանի հայրը հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձին ազատ են արձակել, գրավով, դատարանը…

Արա Մխիթարյանի մասին գրելիս ամեն անգամ հիշում եմ Վահե Ավետյանի ողբերգական դեպքը, երբ այսօրվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները կամովին փռվում էին ասֆալտին, բոցաշունչ ելույթներ էին ունենում արդարության ու արդարադատության մասին, հայհոյում պետությունն ու իշխանություններին։

Այն ժամանակվա փողոցային ակտիվիստները, որոնք առիթը չէին կորցնում պատվերով փողոցներում պառկելու ու արդարություն պահանջելու, այսօր թանկարժեք կոստյումներով ու փողկապներով ծվարել են իշխանության տարբեր կաբինետներում և վայելում են ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիներին, միլիոնների հասնող պարգևավճարներն ու անվերջանալի գործուղումները։

Նրանց այլևս չի հետաքրքրում արդարությունը, արդարադատությությունը, օրինականություն, մարդու իրավունքներն ու ազատությունները։

Խնդիրը լուծված է, իշխանությունը վերցված։

Իսկ հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը տղայի հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա։

Բայց որքան կեղծ է ամեն ինչ…»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212495102132758

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031