Բաժիններ՝

Կորոնավիրուսի համավարակի դեպքում Բրիտանիայում հասարակական կարգի ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը

Կորոնավիրուսի համավարակի դեպքում Բրիտանիայում հասարակական կարգի ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը, կփակվեն դպրոցները, իսկ գործատուներն աշխատակիցներին կփոխադրեն տնից աշխատանքի: Այդ մասին ասված է երկրի կառավարության՝ հիվանդությանը հակազդելու պլանում։

«Պաշտպանության նախարարությունն ունի Մեծ Բրիտանիայում եւ արտասահմանում գործունեության ապահովման պլաններ: Նաեւ գոյություն ունեն (պաշտպանության նախարարության կողմից) քաղաքացիական իշխանությունների աջակցման գործնական համաձայնություններ»,- ասված է պլանում, որը մարտի 3-ին ներկայացրել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նաեւ պլանում ասված է, որ երկրում վիրուսի զանգվածային տարածման դեպքում հատուկ ծառայությունները կարող են փոխադրվել աշխատանքի հատուկ ռեժիմի, երբ իրավապահ մարմինները կարձագանքեն սոսկ լուրջ հանցագործություններին՝ հիմնական ուշադրությունը նվիրելով հասարակական կարգի ապահովմանը: Նաեւ կարող են փակվել պոլիկլինիկաները եւ բուժհիմնարկները, որոնք կենսականորեն կարեւոր ծառյայություններ չեն տրամադրում, ինչպես նաեւ համալսարաններն ու քոլեջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս