Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար. ՀՀ ԱՆ տեղակալ
Զե՛րծ մնացեք նարգիլեի օգտագործումից հիմա և այսուհետ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
«Այդ պատճառով զե՛րծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,- գրել է Նանուշյանը։
https://www.facebook.com/lnanushyan/posts/10158026796321460



