Բաժիններ՝

Օրիգինալ Ժուլիեն՝ խոզապուխտով և սնկով

Բաղադրիչներ

1. Շամպինիոն – 300 գ
2. Պանիր – 200 գ
3. Խոզապուխտ – 200 գ
4. Սոխ – 1 հատ
5. Թթվասեր – 300 գ
6. Բուսայուղ
7. Սամիթ
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Սնկերը բարակ շերտատել և տապակել բուսայուղով:

Կարդացեք նաև

2. Սոխը կտրատել և տապակել:

3. Խոզապուխտը խորանարդաձև կտրատել, ավելացնել սունկը, սոխը և թթվասերը: Խառնել, համեմել աղով և շոգեխաշել 5 րոպե:

4. Այնուհետև զանգվածը լցնել տապակի մեջ, վրան քերած պանիր և սամիթ լցնել, եփել 15 րոպե, 180 С ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս