«Ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուշադրություն
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։
Ուզում եմ շատ հստակ արտահայտեվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր»:
Ուշադրություն ❗️❗️❗️Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ…
Gepostet von Հրանտ Մելիք-Շահնազարյան am Freitag, 21. Februar 2020