Մեքսիկայում մարդկանցով լի ավտոբուսը անհետացել է
ԱՄՆ մեկնող ավտոբուսը, որը ենթադրաբար տեղափոխել է աշխատանքային ներգաղթյալների, չորեքշաբթի կորել է մեքսիկական Գուանահուատո նահանգում: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
Ոստիկանության տվյալներով` North Star America ընկերության ավտոբուսը ճանապարհ է ընկել չորեքշաբթի առավոտյան և սկզբում պետք է ժամաներ Տարիմորո, որպեսզի այնտեղից Տամաուլիպիս քաղաքից մեկներ ԱՄՆ:
Այդ քաղաքներ ավտոբուսն այդպես էլ չի ժամանել: Ավտոբուսի վարորդի հարազատները, չկարողանալով կապ հաստատել նրա հետ բջջային հեռախոսով, աղմուկ են բարձրացրել:
Դատախազությունն արդեն հաստատել է անհետացման հանգամանքը: Դեռ սրահում գտնվող մարդկանց կոնկրետ թիվը հայտնի չէ, ընդ որում ճանապարհին ավտոբուսը նոր ուղևորներ պետք է ունենար: Ոչ պաշտոնական տվյալների` ավտոբուսում կարող էին գտնվել տասը ներգաղթյալներ, չհաշված վարորդին և նրա երկու օգնականներին: