Չինաստանի և մյուս պետությունների միջև գործող ավիաերթուղիների թիվը կրճատվել է 67 տոկոսով. Nikkei
ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակամիջոցում Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ օգտագործվող միջազգային ավիացիոն երթուղիների թիվը կրճատվել է 67 տոկոսով: Վերլուծելով իրադրությունը՝ այս եզրակացությանն է հանգել Ճապնիայի Nikkei առաջատար տնտեսական թերթը, հրատարակությունն իր հաշվարկների արդյունքները հրապարակել է փետրվարի 13-ին։
Թերթի տվյալներով՝ մոտավորապես 80 տոկոսով կրճատվել է ԱՄՆ-ի հետ Չինաստանը միացնող ավիացիոն ուղեգծերի թիվը, որը մտցրել է ՉԺՀ-ից օտարերկրացի քաղաքացիների երկիր մուտքի առավել խիստ սահմանափակումները: Մոտավորապես կիսով չափ նվազել է ավիագծերի թիվը Չինաստանի եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի միջեւ: Օդային փոխադրումների հնարավորությունների կրճատումը, թերթի փորձագետների գնահատմամբ, արդեն ազդել է առնվազն 2,4 միլիոն մարդկանց պլանների վրա: Nikkei-ը կանխատեսում է, որ դա անմիջական հարված կհասցնի զբոսաշրջության համաշխարհային ինդուստրիային եւ կարող է հանգեցնել գլոբալ տնտեսության աճի տեմպերի դանդաղման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: