Բաժիններ՝

Մանչեսթեր Սիթին պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել Դավիդ Սիլվայի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան մոտ է ակումբի հետ նոր համաձայնության կնքմանը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Քաղաքաբնակները» 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր են առաջարկում, որով Սիլվան շաբաթական 240 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստանալու: Նշվում է, որ ամռանը 2 կողմերի ներկայացուցիչները 3 հանդիպում են ունեցել, որոնց ժամանակ սկզբունքային համաձայնության են եկել նոր պայմանագրի ստորագրման հարցում:

Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս