«Ընդհանուր քաղաքական լեզու չեն գտնում»

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցին, ասաց, թե այդ հարցազրույցում տեղ գտած որոշ հատվածներ իրականությանը չեն համապատասխանում:

«Եթե հիմնվենք այն ֆորմալ հայտարարությունների վրա, որոնք ներկայացված են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, որոնք առայժմ իրար հետ ընդհանուր քաղաքական լեզու չեն գտնում, այս հայտարարությունը թվում է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց քաղաքագետը` հավելելով, թե  Հայաստանում կան զարգացումներ, որոնք տեղի են ունենում «ջրի երեսի տակ»:

«Եթե այս հարցազրույցի մեջ պարունակող նյութերը հանդես են գալիս, որպես ջրի երես հանվող ճշմարտություններ, դրա ականատեսը կարող ենք դառնալ մոտակա 2-2,5 ամսվա ընթացքում»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

 

Տեսանյութեր

Լրահոս