Օրբելի փողոցու տեղի ունեցած խոշոր վթարից 2 զոհ և 3 վիրավոր կա

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Daf” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետ7 ծառը կոտրելով՝ բախվել պատին. hրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Մինչ փրկարարրների կանչի վայր հասնելը՝ “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը եվ 1992 թ. ծնված Վիկտորյա Ալոյանը տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ 1993 թ. ծնված Վլադիմիր Մարկոսյանը ՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1995 թ. ծնված Նորայր Խաչատրյանին և ուղևոր, 1993 թ. ծնված Դավիթ Գրիգորյանին, ովքեր տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: “Արմենիա” բկ-ի հերթապահ բժշկից ճշտվեց, որ Վ. Ալոյանը մահացել է տեղափոխման ճանապարհին, իսկ Գ. Մարկոսյանը՝ հիվանդանոցում:  Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեսանյութեր

Լրահոս