Բաժիններ՝

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի մուտացիայի վերաբերյալ վկայություններ չունեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի այն բանի վկայություններ, թե 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ է առաջացրել, փոփոխություններ է կրել: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի՝ հունվարի 26-ին Ժնեւում հրապարակված լարատվական տեղեկագրում:

«ԱՀԿ-ն չի ստացել այն բանի վկայություններ, որ վիրուսը փոփոխվել է,- նշված է դրանում:- ԱՀԿ-ն հետագա տեղեկատվություն է սպասում Չինաստանի պաշտոնատար անձանցից»: Հունվարի 26-ին ավելի վաղ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցվելու ունակության ուժեղանալու մասին, ինչի հետեւանքով համաճարակաբանական իրադրությունն անցել է նոր՝ ավելի բարդ փուլ:

ԱՀԿ-ի լարտվական տեղակագրում ընդգծված է, որ, ներկայիս գնահատումների համաձայն՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տատանվում է երկուսից մինչեւ 10 օր: Կորոնավիրուսի հետ կապված հիվանդության մյուս բռնկումների, այդ թվում՝ MERS-ի (շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշ) ժամանակ, «ախտանիշեր չդրսեւորած որոշ մարդիկ կարող էին վարակել մյուսներին»,- նշում են կազմակերպությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս