«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականունով, որոշել է նոր օրենքով գնա «նստի». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը։ Նրանց մի մասն արտագաղթում է։ Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում արտերկիր մեկնել, տեղափոխվում են Արցախ, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու։
Մեր տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականունով, որոշել է «նստել»։ Նա Չեխիայում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` սպանության մեղադրանքով, եւ այժմ հետախուզման մեջ է, ուստի չի կարող լքել երկրի սահմանները։ Ասել է՝ «գնամ տան պես նստեմ», հույսով, որ բերդում էլ վատ չի զգա իրեն, բոլորը կհեռանան երկրից, ինքը կմնա փաստացի միակ գործող գողը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: