Բաժիններ՝

Աղջիկն ապաստարան է եկել կատու ընտրելու, բայց ընտրությունը կատարել են նրա փոխարեն

Այդ տեսանյութից ամեն ոք լայնորեն ժպտում է, զուր չէ, որ այն միլիոնավոր դիտումներ է հավաքել աղջկա էջում։ Կադրերում երեւում է ապաստարանում կենդանիների վանդակների մոտ կանգնած աղջիկը՝ գրկախառնված շիկակարմիր կատվի հետ, որը բնավ չի ցանկանում թողնել նրան: Փափկամազիկը հպվել է նոր տիրուհու պարանոցին եւ հաճելիորեն մլավում է:

Իսկ աղջիկն ասում է, թե պատրաստ է լաց լինել, եւ ինքն էլ չի կարող բաց թողնել կատվին, ուստի նրան տուն է տանում: Այժմ նա իր նոր սանի լուսանկարները զետեղում է TikTok-ում եւInstagram-ում:
Տեսանյութը նրա էջում դարձել է վիրուսային եւ հավաքել ավելի քան երեք միլիոն լայք, հաղորդել է Sputnik-ը:

Woman Wants To Adopt Cat That Loves Her

She went to adopt a cat but the cat adopted her instead ?

Gepostet von LADbible am Mittwoch, 27. November 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս