Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանցի զինծառայող է մահացել, որը դեռևս հուլիսի 13-ին ծանր վիրավորվել էր հայկական կողմից արձակված կրակոցից: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ 19-ամյա զինծառայող Ջաֆարովն իր զինծառայությունն անցկացնում էր Նախիջևանի զորամասերից մեկում, և չնայած ինտենսիվ բուժմանը՝ ադրբեջանցի բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Զինծառայողը մահացել է ուրբաթ գիշերը՝ գլխին ստացած հրազենային վնասվածքի պատճառով:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը և որ ադրբեջանցի զինծառայողը ծանր վիրավորվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից: Այս մասին տեղեկացնում է ռուսական interfax-ը: