Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման. «Փաստինֆո»
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է այն: «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,-նշեց Գեորգի Մելիքյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: