«2019-ին արձանագրվել է պետական լիազորությունները չարաշահելու և անցնելու 333 դեպք՝ 2018-ի 240-ի փոխարեն». Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրավախախտումներ
Չեմ պնդի, թե իրավախախտումների վիճակագրության ընթերցանությունը դեդեկտիվ կարդալու չափ հուզիչ է։
Բայց ուրախանում ես ընթերցելով, որ անցած տարի նվազել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրումը։ 2019-ին՝ 44 դեպք։ 2018-ի 45-ի փոխարեն։
Փոխարենն այլ զգացում ես ունենում կարդալով, որ «կատաղի» աճել է հակառակ գործողությունը։
2019-ին արձանագրվել է պետական լիազորությունները չարաշահելու և անցնելու 333 դեպք։ 2018-ի 240-ի փոխարեն։
Ու դեռ միայն հունվար-նոյեմբերն է ամփոփված»: