Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը նոր պաշտոն է ստացել

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին: Դրանում ասված է, որ այդ պաշտոնում նշանակված է Դմիտրի Մեդվեդեւը: Փաստաթուղթը հրապարակված է Կրեմլի կայքում։

Հրամանագիրը փոփոխություններ է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:

ՌԴ նախագահը խոստացել էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս