Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ. «Եթե սպանդանոցների մասին օրենքն ընդունվի՝ միսը կթանկանա». ֆերմերները զգուշացնում են. ՈՒՂԻՂ

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու. այս մասին որոշումը Կառավարությունն ընդունել էր նախորդ տարի։ Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ ֆերմերներ պնդում էին, որ այս որոշումը հանգեցնելու է մսի թանկացման և ֆերմերային տնտեսությունների անկման, քանի որ այդ ամենը հավելյալ ծախսեր է ենթադրում։

Ըստ նրանց՝ մինի սպանդանոցներ պետք է կառուցեն ֆերմերային տնտեսությունների կողքին, որպեսզի մարդիկ գումար չծախսեն և անասունը գյուղից գյուղ չտեղափոխեն՝ մորթելու համար։ Ֆերմերների խոսքով՝ Աբովյան քաղաքում գործող սպանդանոցը վարձակալական հիմունքներով տվել են իրանցիներին, որոնք արգելել են իրենց մոտ խոզերի մորթել, գյուղացիները ստիպված իրենց խոզերին չեն մորթում։

Նրանք վստահեցնում են, եթե օրենքն ուժի մեջ մտնի, ապա միսը 3-4 հարյուր դրամով թանկանալու է։

 

Տեսանյութեր

Լրահոս