ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, RTVI հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության հրաժարականը, հիշատակել է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման թեման։
«Մենք իրազեկված ենք եւ հետեւում ենք տեղի ունեցողին: Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմն ենք բռնում: Նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է, որ ինքն ավելի լավ հարաբերություններ է ցանկանում կառավարությունների միջեւ»,- ասել է Մորգան Օրտագուսը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ամեն ինչ «կախված է Ռուսաստանի ղեկավարներից», հույս հայտնելով, որ նրանք հաշվի կառնեն «արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների» վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: