Բաժիններ՝

Բեյրութում ցուցարարները քաղաքացիական անհնազանդության արշավ են սկսել. Al Hadas

Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում: Ինչպես հայտնել է Al Hadas հեռուստաալիքը, ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության արշավի անցնելու մասին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը կառավարող շրջանների վրա։

Փողոցային բողոքները, որոնք Լիբանանում սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, շարունակվում են 90 օր: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հերթական «ցասումի շաբաթը» պայմանավորված է նոր կառավարության ձեւավորման գործընթացում ներկայում առաջացած փակուղով՝ վարչապետ Հասան Դիաբի եւ խորհրդարանական մեծամասնության ղեկավարների միջեւ տարաձայնությունների պատճառով:

Դիաբը ձգտում է նախարարների կաբինետ ստեղծել անկախ տեխնոկրատներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել սուր տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից: Այդ պահանջը պաշտպանում են ցուցարարները, որոնք օրվա երկրորդ կեսին պատրաստվում են զանգվածային երթ անցկացնել Բեյրութի փողոցներով: Ակցիան պետք է ավարտվի իշխանություններին վերջնագրի առաջադրմամբ:
Գիշերային ժամերին բողոքի մասնակիցները վերստին զբաղեցրել են Ռինգ Էստակադան, որը կապում է Բեյրութի քրիստոնեական եւ մուսուլմանական թաղամասերը: Ոստիկանության ուժերն այժմ փորձում են ցուցարարներին դուրս մղել էստակադայից եւ ապաշրջափակել տրանսպորտային երթեւեկությունը քաղաքի մյուս հանգուցային կետերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս