Բաժիններ՝

«Արսեն Թորոսյանը Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում. հանեք ռադ արեք». ակցիա Եղվարդում. news.am

Եղվարդի ծննդատան աշխատողներին պետք է հերոսի կոչում տալ, ոչ թե փակել ծննդատունը. Ի՞նչ է արել պետությունը այս 30 տարվա մեջ Եղվարդի հիվանդանոցի համար, որ հիմա փակում է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց եղվարդցիներից մեկը: Այս մասին գրում է news.am-ը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Մինչեւ հիմա չհասկացա՞ք, որ Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է: Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում, հանեք ռադ արեք: Ո՞վ է տեսել, 15 հազար բնակչություն ունեցող Եղվարդի ծննդատունը, որ 20 գյուղի է սպասարկում, բռնեն ծննդատունը փակեն: Փաշինյանը չի տեսնո՞ւմ, որ իր կողքը բոլորը դավաճաններ են: Ես ուզում եմ, որ իմ եղվարդցին ծննդաբերի իր քաղաքում, ես էլ ուրախանամ: Սենց էլ ուզում եք ժողովրդին 5 մլն դարձնե՞լ: մանկատները փակեցին, էսօր ծննդատները, վաղն էլ գործարանները»,-ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկաններից, որ չեն խառնվում, ու չեն խոչընդոտում իերնց ակցիային:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս