Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 60 հա տարածք
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Hrdeh-xot.jpg)
Հունվարի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհին՝ մոտ 60 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: