Բաժիններ՝

Ֆրանսիայում իր առաջին ազատ թռիչքն է կատարել CityAirbus աերոտաքսին

Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը: Այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը: Այդ նախագիծը ֆիրման իրականացնում է Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության հետ համատեղ։

CityAirbus ապարատը թռիչք է կատարել երկրորդ անգամ, 2019 թվականի մայիսին մեքենային ամրացված էին ապահովաճոպաններ: Այն ժամանակ փորձարկվել են սոսկ շարժիչները եւ թռիչքի վերահսկման համակարգերը: Իսկ այժմ խոսքը վերաբերում է գործնականում ավարտված ապարատին, որը կարող է օդով փոխադրել չորս ուղեւոր եւ ընթանալ ժամում 120 կիլոմետր արագությամբ:

Թռչող տաքսու շարժիչներն աշխատում են էլեկտրական էներգիայով, իսկ դրա վերթիռն ու վայրէջքը կլինեն ուղղաձիգ: Ներկայում ծրագրի մասնակիցներն ակտիվորեն ուսումնասիրում են Փարիզի տարածաշրջանում՝ Իլ դը Ֆրանսում, դրա իրականացման հնարավորությունը: Խնդիր է դրվում մինչեւ 2024 թվականի Օլիմպիական խաղերը թռչող տաքսիներով ապահովել Փարիզի եւ Դիսնեյլենդի միջեւ ձգվող մայրուղին, ինչպես նաեւ ստեղծել ուղեւորափոխադրման երթուղի Ռուասի եւ Սեն Դենի քաղաքների միջեւ:

Նախագծին մասնակցող փորձագետների կարծիքով՝ թռչող տաքսիների առեւտրային կիրառումը, որը թույլ կտա վերացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնության մի մասը, հնարավոր կդառնա մինչեւ 2030 թվականը: Այդ ժամանակ կսկսվի Փարիզի եւ Վերսալի միջեւ երթուղիների սպասարկումը, ինչպես նաեւ կարգավորված կլինեն փոխադրումները դեպի Դեֆանս գործարար թաղամաս: Le Parisien թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին թռչող տաքսիները տեխնիկապես գրեթե լիովին պատրաստ են ուղեւորներով թռիչքներին: Բայց դեռ պետք է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են այդ տրանսպորտային համակարգի ստեղծման եւ կառավարման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս