Նրբահամ աղցան՝ գազարով և սնկով
Բաղադրիչներ
1. Գազար – 5-6 հատ
2. Ոլոռ – 1 բանկա
3. Շամպինիոն – 7-8 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Թթվասեր – 2-3 ճ/գ
6. Ձիթայուղ – 1 ճ/գ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Գազարը խաշել, սառեցնել և մաքրել, այնուհետև խորանարդաձև կտրատել:
2. Սոխը մանր կտրատել և տապակել ձիթայուղով:
3. Ավելացնել սունկը: Սոխը և սունկը շոգեխաշել 10-15 րոպե, վերջում ավելացնել թթվասեր:
4. Բոլոր բաղադրիչները խառնել, համեմել աղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը