Բաժիններ՝

Աշտարակի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները կասկածվողին Երևանյան փողոցից բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հունվարի 2-ին նա Աշտարակ քաղաքի Պռոշյան, Տիգրան Մեծի, իսկ հունվարի 5-ին` Ներսես Աշտարակեցու փողոցներում գտնվող 4 մթերային խանութից թանկարժեք խմիչքներ է գողացել:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն: Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքերը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031