Բաժիններ՝

Դեպի Արտանիշ սարի գագաթը քայլարշավի մասնակիցները իրենց վերելքը նվիրեցին տարածաշրջանում խաղաղությանը

Դեպի Արտանիշ սարի գագաթը քայլարշավի մասնակիցները, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրենց քայլարշավը նվիրեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին Ֆեյսբուք-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ Երևանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաև իմ ողջույնի ուղերձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու և շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին Նյու Յորքում։ Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակն ավելի վատթարանա։ Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ։ Ուրախ եմ, որ մեր քայլարշավի բոլոր մանսակիցները համաձայն են այս տրամաբանությանը, և մեր վերելքը դեպի Արտանիշ նվիրված էր հենց դրան»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 5. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս