Հրաժարական է տվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը
Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում տեղի ունեցել արտահերթ նիստ, որը ղեկավարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Քննարկվել են Հայաստանի ծանրորդների ելույթները Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում: Նիստում ելույթ ունենալուց հետո Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հայտնել իր հրաժարականի մասին:
Նիստի ընթացքում տեղի է ունեցել նոր նախագահի ընտրություն: Ըստ այդմ` ֆեդերացիայի նոր նախագահ է նշանակվել ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Շահազիզյանը: